MURAD KOSTANYAN KOSTANI / ՄՈՒՐԱԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԿՈՍՏԱՆԻ
Դերասան:
ՀԽՍՀ ժող. արտիստ (1956):
Ծնվ. 25.08(07.09).1902թ., գ. Հաֆթվան (Պարսկաստանի Սալմաստ գավառ):
Մահ. 03.01.1989թ., Երևան:
Սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում (1920-25, 1927-1928):
1925-27-ին՝ Թիֆլիսի հայկական,
1930-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասան, Լենինականի թատրոնի հիմնադիրներից:
Դասավանդել է ԵԳԹԻ-ում:
Աչքի է ընկել կատակերգական և բնութագրական դերերով՝ Իսայի (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»), Փայլակ (Պարոնյանի «Պաղտւսսար աղբար»), Սչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Սարգիս (ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Լևիցկի (Դելմարի «Հիշիր վաղվա օրդ») ևն:
Նկարահանվել է կինոյում («Երջանկության մեխանիկա», 1982, «Հարսնացու հյուսիսից», 1975, երկուսն էլ՝ Հայֆիլմ ևն):
Գրակ.
Հարությունյան Ս., Մուրադ Կոստանյան, Ե., 1975:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |