MURAD JANIBEKYAN VAHRAMI / ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ ՎԱՀՐԱՄԻ
Դերասան:
ՀՀ վաստակավոր արտիստ (2005):
Ծնվ. 03.12.1956թ., Երևան:
Ավարտել է ԵԳԹԻ (1979):
1979-97-ին՝ Երևանի տարբեր թատրոնների,
1983-84-ին և 1997-ից՝ Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան:
Դերերից են՝ Մարկիզ դը Գրիե (Ֆ. Դոստոևսկու «Խաղամոլը»), Կույր վանական (Շանթի «Հին աստվածներ», «Արտավազդ» մրց.՝ 1999), Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»), Զորավար Անդրանիկ (Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, համահայկական «Վահագն» մրցանակ, երկուսն էլ՝ 2003), Ֆերոն (Բայերի «Դեպք մետրոյում», համամիութ. թատեր, փառատոնի Գլխ. մրց.՝ 1988, Երևան), Սողոմոն Թեհլերյան (Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս») և այլն:
Նկարահանվել է կինոյում («Չհարմարվող մարդը », 1978, «Ձյունե հարսանիք», 1981, երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, «Հատակում», 1987, «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», 1992, երկուսն էլ՝ Հայֆիլմ, և այլն):
Նկարահանել է «Համլետ» (ըստ Շեքսպիրի, հայ. և անգլ., միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր » մրցանակներ՝ 2005, ԱՄՆ) գեղարվեստական ֆիլմը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |