ՅԱՆ ՅԱՍԿԵՎԻՉ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅԱՇԿԵՎԻՉ)
Բժիշկ, քիմիկոս, բնագետ:
Բժշկագիտության դոկտոր (1775):
Ծնվ. 06.07.1749թ., Լվով:
Մահ. 14.11.1809թ., Կրակով:
Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1775),
1782-87-ին՝ Կրակովի կայսերական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր:
1780-ին հիմնել է Կրակովի համալսարանի բնագիտության, անատոմիայի և մանկաբարձության ամբիոնները, կլինիկական հիվանդանոց, Կրակովի բուսաբանական այգին:
Լեհաստանում պատրաստված առաջին օդապարիկի (1784) հեղինակն է:
Ուսումնասիրել է Կրակովի շրջանի երկրբանական կառուցվածքը, հիմնել օգտական հանածոների թանգարան,
1789-90-ին ղեկավարել է Լեհաստանի ածխի հանքավայրերի հետախուզական աշխատանքները, կազմել հանքաբան քարտեզներ:
Հեղինակ է «Դրվագներ մետալուրգիայի մասին» (1969, հրատարակել է Լեհաստանի ԳԱ), «Կշեշովիցեի ծծմբաջրերի մասին» (1783), «Կրակի նոր թեորեմը» (1784) գրքերի:
Կրակովի գիտությունների Կայսերական և ֆրանսիայի Թագավորական ակադեմիաների թղթակից անդամ (1782-87), Կրակովի համալսարանի բնագիտական խորհրդի նախագահ (1789-1809):
ՅԱՆ ՅԱՍԿԵՎԻՉի կիսանդրին դրված է Կրակովի համալսարանի պատմության թանգարանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |