YURI ABOV / ՅՈՒՐԻ ԱԲՈՎ
Ֆիզիկոս:
Ծնվ.` 7.11.1922թ., Տուապսե:
Ֆիզմաթ գիտ. դ-ր (1969), պրոֆ. (1984)։
ՌԳԱ թղթ. անդամ (1987)։
Ավարտել է ՄՊՀ (1947)։
Աշխատել է ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետ. կոմիտեի տես. և փորձարար, ֆիզիկայի ինստ-ում (1963– ից` լաբորատորիայի վարիչ)։
[bՈւսումնասիրել է զույգության խախտման երևույթը միջուկային ռեակցիաներում, աշխատակիցների հետ հայտնագործել նուկլոնների թույլ փոխազդեցությունը միջուկներում։
Փորձերով դիտել է գամմա-քվանտների առաքման ասիմետրիան բևեռացած նեյտրոնների ճառագայթային զավթման (միջուկներով) ռեակցիայում։
Սկիզբ է դրել բևեռացած նեյտրոնների փնջերով բյուրեղներում ռելաքսացիոն շարժընթացների հետազոտման նոր ուղղության` միջուկային մագնիս. ռեզոնանսային սպեկտրաչափության կիրառումով։
Ստեղծել է գերսառը նեյտրոնների մագնիս, թակարդ, ԽՍՀՄ-ում առաջին նեյտրոնային բյուրեղային սպեկտրաչափն ու նեյտրոնային դիֆրակտաչափը։
Ունի նաև ծանր ջրով ատոմային ռեակտորների ֆիզիկային ու տեխնիկային վերաբերող աշխատանքներ։
Լենինյան մրց. (1974)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |