ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ճարտարապետ:
Ծնվ. 31.05.1922թ., Թավրիզ:
Մահ. 17.01.1993թ., Երևան:
Ա. Հ. Թամանյանի որդին,
Գ. Ա. Թամանյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1953):
1953-67-ին աշխատել է ՀԽՍՀ պետշինի ճարտ. հուշարձանների պահպանության և վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում,
1967-92-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտում:
ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆի նախագծերով 1967-92-ին իրականացվել են Երևանում՝ բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոց՝ Նորքում, Օպերայի և բալետի թատրոնի (1978-80), Համերգային մեծ դահլիճի (1981-83), ԵՊՀԹ-ի վերակառուցումները ևն:
Կազմել է Մարմաշենի վանքի (1954), Մշկավանքի (1956), Քասաղի բազիլիկի (1957) վերականգնման նախագծեր, համահեղինակ է «Գոշավանք» (1974), «Օձուն» (1960, 1981) պատկերագրքերի, հեղինակ՝ «Քարե տարեգրության վերականգնումը» (1981), «Հուշարձաններին նոր կյանք» (1988) գրքերի:
ՅՈՒՐԻ ԹԱՄԱՆՅԱՆը չափագրել ու հետազոտել է Ղրիմի թերակղզու մեկ ու կես տասնյակ հայկական եկեղեցիներ ու լքատուռներ («Հայկական ճարտարապետությունը Ղրիմում», 1992, ռուս., համահեղինակ), որպես խորհրդատու աջակցել է Սուրբ Խսսչ վանքի, Թեոդոսիայի Ս. Սարգիս և Ս. Հովհաննես եկեղեցիների վերականգնման աշխատանքներին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


