ՅՈՒՐԻ ՍԱՅԱԴՅԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ
Ծնվ. 15.07.1934թ., Երևան:
Երկրաբանահանքաբ. գիտ. դ-ր (2006):
Ավարտել է ԵՊՀ (1959):
1962-ից՝ ՀՀ ԳԱ Երկրբ. գիտ-ների ինստ-ի գիտաշխատող,
1976-99-ին՝ գիտքարտուղար,
1972-76-ին՝ ՀՀ ԳԱ նախագահության նոր տեխնիկայի գիտ. հիմնախնդիրների խորհրդի գիտքարտուղար:
Աշխատանքները վերաբերում են երկրադինամիկայի տես. հարցերին, երկրբ. նորագույն ժամանակաշրջանի շրջակա միջավայրի զարգացման ուսումնասիրություններին:
1995-ից համագործակցում է հայ և իտալացի հնագետների հետ, ինչի արդյունքում Հռոմում
հրատարակվել է «Սևանա լճի ավազանի հյուսիս-արևելյան սահմանի ուրարտացիները և ոչ ուրարտացիները» (անգլ., 2002) ժող.:
Չորրորդական ժամանակաշրջանի միջազգ. միության հոլոցենի հանձնաժողովի փոխնախագահ (1982- 1991), Նյու Յորքի ԳԱ (1980-88), ՌԳԱ չորրորդական դարաշրջանն ուսումնասիրող հանձնաժողովի (1972-2006) անդամ:
Երկեր
Очерк стратиграфии антропогена Кавказа, Е. — Л., 1977 (համահեղինակ);
История озер Севан, Иссык-Куль, Балхаш, Зайсан и Арал, Д., 1991 (համահեղինակ); Геология и перспективы нефтегазоносности мезокайнозойских седиментационных бассейнов Центральной части Армении, Е., 1999 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


