ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երաժիշտ
Բնակավայրը` Ռուսաստանի դաշնություն

Նադեժդա Պապայեանը երգչուհի, կոլորատուրային սոպրանօ՝ ծնւել է Աստրախանում (Ռուսաստան):

1886-1890 թւականներին սովորել է Ս. Պետերբուրգի կոնսերւատորիայում:

Դեռ ուսանողական տարիներին ելոյթներ է ունեցել Անտոն Ռուբինշտէյնի եւ Էդուարդ Նապրաւնիկի ղեկավարութեամբ:

Առաջին դերերգը 1888-ին՛ Նատալիա Չայկովսկու «Օպրիչնիկ» ում էր:

1890 թւին մեկնել է Իտալիա եւ հաստատւել Միլանում:
Այստեղ, Վիլլա Ֆիորիդայի դպրոցում, նա խորացնում է իտալական երգարւեստը, սովորելով բելկանտոյի գաղտնիքները: Յաջողութեամբ հանդէս է եկել Նէապոլի «Սան Կարլօ», ապա Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում:
Վոկալ-տեխնիկական ամենադժւարին գործերը կատարելիս իսկ, բարձր ռեգիստրում նրա ձայնը հնչել է բիւրեղային մաքրութեամբ ու իր գեղգեղանքով նա ազատ կարողացել է մրցել ջութակի եւ ֆլէյտայի հետ:

Ալ. Շիրվանզադէի բնութագրութեամբ. «Բնութիւնը ինքնըստինքեան առատօրէն օժտել է հայ երգչուհուն մի հազւագիւտ, հարուստ, քաղցրահնչիւն ձայնով, նաեւ վերին աստիճանի նուրբ ճաշակով»:

1893-ի Սեպտեմբերի 29-ին Թիֆլիսի արքայական թատրոնում Նադեժդա Պապայեանը հանդէս է եկել Մարգարիտի դերով (Գունոյի «Ֆաուստ») , իսկ Մեֆիստոֆէլի դերում էր 20-ամեայ Ֆ. Շալեապինը:

Նադեժդան դարձաւ Թիֆլիսի երաժշտասէր հասարակութեան երկրպագութեան կուռքը:

Մեծ վարպետութեամբ կատարել է գլխաւոր հերոսուհիների դերերգերը Ռոզինա (Ռոսսինիի «Սեւիլեան սափրիչ»), Միքայէլա (Բիգէի «Կարմէն»), Վիոլեատա, Ջիլդա (Վերդիի «Տրաւիատա», «Ռիգոլէտտօ)». Վալենտինա (Մէյրբերի «Հուգենոտներ»), Մանոն Լեսկօ (Պուչչինիի «Մանոն Լեսկօ»), Նեդդա (Լէոնկաւալլոյի «Պայացներ»), Օլգա, Լիգա (Չայկովսկու «Եւգէնի Օնեգին», «Պիկովւսյա դամա») եւ այլ օպերաներում:

1896-ին նա գնում է Փարիզ կատարելագործւելու Մ. Մարկեզիի դպրոցում:
Բացառիկ յաջողութեամբ հանդէս է եկել Փարիզում, հրաւիրւել է Անգլիա համերգների:

1899-ին Պետերբուրգի «Արկադիա» թատրոնը Նադեժդա Պապայեանին հրաւիրում է հիւրախաղային ներկայացումների:
Առաջին ելոյթը (Չայկովսկու «Պիկովայա դամա») օպերայում Լիդայի դերն էր:
Թերթերում տպագրւած գրախօսականներում նա միահամուռ համարւում է բացառիկ երգչուհի:
Այս յաջողութիւնը պատճառ է դառնում, որ Պետերբուրգի «Մարինեան» թատրոնի ղեկավարութիւնը նրան հրաւիրի հանդէս գալու իրենց օպերային խմբում:

Իր ձայնական տւեալներով, կատարողական բարձր վարպետութեամբ ու արտիստական գեղեցիկ խաղով Նադեժդան նւաճում է Պետերբուրգի երաժշտասէր ու պահանջկոտ հասարակութեան սէրն ու հիացմունքը:
Նա այնուհետեւ հրափրտւմ է Մոսկւա, Կիեւ, Խարկով:
Հանդէս է եկել օպերային աւելի քան 50 գլխաւոր դերերում:

Նրան համեմատել են Տետրացինիի, Ֆերնի Կերալդոնիի, Պինգա Գալլիի հետ:

Նադեժդա Պապայեանը առանձին սիրով է կատարել հարազատ ժողովրդի երգերն ու ստեղծագործութիւնները, Կոմիտաս, Եկմալեան, Կարա Մուրզա եւ Կանաչեան, որոնք կատարել է եւրոպական երկրներում ու Ռուսաստանում:

Հայ ամենանշանաւոր երգչուհիներից է Նադեժդա Պապայեանը, որը մեծ հռչակ է ձեռք բերել ամենուր:

1905 թաւկանի Դեկտեմբերի 30-ին Աստրախանում չարագործները, որոնցից երկուսը թուրք, կողոպտեցին Պապայեանների բնակարանը, սպաննեցին հօրը, գանկից վիրաւորեցին երգչուհուն:

Օրեր անց նա մահացաւ հիւանդանոցում, 38 տարեկան հասակում:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3784
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132938090932169216_papian1.jpg

    երգչուհի, կոլորատուրային սոպրան

    ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott