ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆ

Ավազանի անունը՝ Սամվել:
Եպիսկոպոս (1997),
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ. փոխանորդ (1999),
ԳՀԽ անդամ (2000),
ՀՀ ԳԱՄ պատվավոր դոկտոր (2002),
ԵԳԱ պատվավոր պրոֆեսոր (2003):
Ծնվ. 18.09.1957թ., Երևան:
Ավարտել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1985):
1985-86-ին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում,
1987-89-ին՝ Վազգեն Ա Պալճյանի գավազանակիր-քարտուղար, միաժամանակ՝ Մայր տաճարի եկեղեցական արվեստի բաժնի վարիչ:
1989-96-ին՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր,
1990-ից՝ «Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցասիրաց միության» հիմնադիր-նախագահ,
1996-99-ին՝ Արագածոտնի թեմի առաջնորդ:
1996-ին Գարեգին Ս Սարգիսյանի հովանավորությամբ Օշականում հիմնել է «Ս. Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնը:
Աստվածաբանության և մշակույթի բնագավառներում ներդրումների համար ընդգրկվել է Քեմբրիջի (ԱՄՆ) Միջազգային կենսագրական կենտրոնի «21-րդ դարի աշխարհի 2000 ակնառու մտավորականներ» հանրագիտարանում (անգլ., Լոնդոն, 2002):
Բնության և հասարակության մասին միջազգային ԳԱ փոխնախագահ (2000), Իտալիայի էկոնոմիկայի և սոցիոլոգիայի (2001), Մոսկվայի Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության (2002) միջազգային ակադեմիաների անդամ:
Պարգևատրվել է.
Ամերիկայի կենսագրական ինստիտուտի միացյալ մշակութային կոնվենցիայի Խաղաղության միջազգային մրց. (2002),
Եկատերինա կայսրուհու (2003, Գերմանիա),
Պետրոս Մեծի (2003, ՌԴ) շքանշաններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

