ՆԱՐ-ԴՈՍ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Վրաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Գրող:

Նույն ինքը՝ Միքայել Հովհաննիսյան Զաքարի։

Ծնվ․ 01.03.1867թ․, Թիֆլիս։
Մահ․ 13.07.1933թ․, Թիֆլիս, թաղ ված է Խոջիվանքի գերեզմանատանը)։

Սովորել է Թիֆլիսի Նիկոլական երկդասյան դպրոցում,
Քութայիսի նահանգի ուսուցչական սեմինարիայում:

1890-1906-ին՝ «Նոր դար» թերթի պատասխանատու քարտուղար,
913-18-ին՝ «Սուրհանդակ» թերթի աշխատակից:

ՆԱՐ-ԴՈՍը սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ, այնուհետև պատմվածքներ, ֆելիետոններ, դրամատիկ. գործեր:
1886-ից գրել է վեպեր, վիպակներ:
Մխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում ՆԱՐ-ԴՈՍ-ն հրատարակել է «Ճշմարիտ բարեկամը» (1886), «Բարերար եւ որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զագունեւսն» (1890) վեպերը:

ՆԱՐ-ԴՈՍը «Մեր թաղը» պատմվածաշարում պատկերել է քաղաքի ընչազուրկ խավին, խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), դաժանությունն ու կոպտությունը («Թէ ինչ եղաւ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», 1890, «Յոպոպ», 1890), հարբեցողությունը («Հոգուն վրայ հասաւ», 1889):
«Աննա Սարոեան» (1888) վիպակում վեր է հանել ընտանիքի քայքայման սոցիալ. և հոգեբ. պատճառները:
«Ես եւ նա» (1889) պատմվածքում անհատի ճակատագիրն է՝ իր տարուբերումներով:
1891-ից ՆԱՐ-ԴՈՍ-ի ստեղծագործությանը բնորոշ է հոգեբանական վերլուծությունը:
«Սպանուած աղաւնի» (1898) վիպակում պատկերված է հայ կնոջ բարդ ու ողբերգ, ճակատագիրը, «Նեղ օրերից մէկը» (1904), «Մի օր աշնանը» (1907), «Խմբագիրը» (1913) պատմվածքներում՝ հայ մտավորականության զրկանքներով ու դժվարություններով լի կյանքը:
«Պայքար» (1911) վեպում ներկայացրել է իր ժամանակի հաս. գլխ. հոսանքների՝ պահպանող, և ազատամիտ կամ այսպես կոչված նորդւսրա- կան ու մշակական բախումը: Դա ընդունելով որպես ելակետ՝ գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի դրամատիզմը:

ՆԱՐ-ԴՈՍի «Մահը» ( 1912) վեպը հայ իրապաշտական գրականության նվաճումներից է, որտեղ շատ ավելի լայն ու խորն են ներկայացված հայ մտավորականության կենցաղն ու հաս. պատկերը:

Գրողը ժողովրդի բարօրությանը կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումներին հակադրել է եսամոլությունը, շահամոլությունը:

ՆԱՐ-ԴՈՍը ներկայացրել է Շոպենհաուերի և այլոց հոռետեսական հայացքները որդեգրած, «առանց դավանանքի» անհատի անկումը, որին հակադրել է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար իր կյանքը զոհաբերած անհատի կերպարը:

Պատերազմի դեմ է ուղղված ՆԱՐ-ԴՈՍի «Անհետ կորածը» (1920) պատմվածքը:

Կյանքի վերջին շրջանում ՆԱՐ-ԴՈՍը գրել է «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ, «Վերջին մոհիկանների» (1930) պատմվածքը:

ՆԱՐ-ԴՈՍը Ա. Շիրվանզադեյի և Գ. Զոհրապի հետ զարգացրել է հայ իրապաշտական գրականության հոգեբանական ուղղությունը:

Երկեր.
ԵԼԺ, հ. 1-7, Ե., 1938-50:
Երկ., Ե., 1977:

Գրակ.
Հովհաննիսյան Գ., Նար-Դոս, Ե., 1959:
Հովսեփյան Գ., Նար-Դոս, Ե., 1961:
Սարգսյան Ս., Նար-Դոս (կյանքը և ստեղծագործությունը), Ե., 1973:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4889
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՆԱՐ-ԴՈՍ

    /image/?type=album&prefix=album&img_id=142520522768234231_Nar-Dos_Bio_3.jpg

    Գրող:

    ՆԱՐ-ԴՈՍ
  • ՆԱՐ-ԴՈՍ

    /image/?type=album&prefix=album&img_id=142520522773617290_Nar-Dos_Bio_2.jpg

    Գրող:

    ՆԱՐ-ԴՈՍ
  • ՆԱՐ-ԴՈՍ

    /image/?type=album&prefix=album&img_id=142520522760846062_Nar-Dos_Bio_1.jpg

    Գրող:

    ՆԱՐ-ԴՈՍ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott