ՆԵՐՍԵՍ ԲԱԼՈՅԱՆ ՓԱՐՍԻԻ
Ծնվ. 01.05.1901թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում):
Մահ. 14.01.1997թ., Երևան:
Գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար:
Ավարտել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. միացյալ ռազմական դպրոցը (1926),
Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմ. ակադ. (1939), ԳՇ ռազմական ակադ-ի դասընթացները (1947):
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին մասնակցել է Սմոլենսկի, Մոսկվայի պաշտպանությանը:
1943-ին ՆԵՐՍԵՍ ԲԱԼՈՅԱՆի ղեկավարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արմ. ռազմաճակատում մարտնչել է Սպաս-Դեմենսկ, Ռոսլավլ, Խիսլավիչի, 1-ին մերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևելքների ազատագրման համար:
1944-ի սկզբից՝ 261-րդ (Անդրկովկասյան) հրաձգ. դիվիզիայի հրամանատար:
Մինչև 1954-ը դասախոսել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմական և Վ.Ի. Լենինի անվ. ռազմաքաղ. ակադներում:
Գրակ.
Оганесян Г.Х., Гвардии полковник, Е., 1974.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |