ՆԵՐՍԵՍ ԽԱՐԱԽԱՆՅԱՆ

Եպիսկոպոս (1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ:
Ավազանի անունը՝ Հմայակ:
Ծնվ. 1850թ., գ. Ավրան (Մուշի գավառ):
Մահ. 12.04.1915թ., Մուշ:
Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժուրանում:
1874-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ապա ստացել ծայրագույն վարդապետի աստիճան:
1880-ին՝ Քղիի հոգևոր առաջնորդ:
Ժողովրդին քարոզել է ինքնապաշտպանության գաղափարներ, օժանդակել ազգ-ազատագրական շարժման գործիչներին (Արաբո, Մարգար վարժապետ և ուր.):
1887-ին ընտրվել է Ս. Կարապետ վանքի վանահայր և Տարոնի առաջնորդ:
1893-ին ձերբակալվել է. 2,5 տարի արգելափակվել Բաղեշի բանտում. Կ. Պոլսի պատրիարք Մ. Իզմիրլյանի պահանջով տարվել է Կ. Պոլիս, սակայն 1896-ին նրա հետ աքսորվել է Երուսաղեմ:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Տարոն, ցկյանս եղել Տարոնի թեմի առաջնորդ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

