NIKEPOROS II POKAS / ՆԻԿԵՓՈՐՈՍ II ՓՈԿԱՍ
(մոտ 912-969),
Բյուզանդիայի կայսր 963-ից:
Նիկեփորոս Փոկասի թոռը:
954-ին Կոստանդին VII Ծիրանածնի կողմից նշանակվել է Արևելքի զորքերի սպարապետ:
Բազմաթիվ ճակատամարտերում հաղթել է արաբներին,
961-ին ազատագրել 135 տարի արաբական տիրապետության տակ գտնվող Կրետե կղզին:
Գահ է բարձրացել արեվելյան նահանգների ավագանու և զորքերի աջակցությամբ:
Ուժեղացրել է բանակը, պայքարել եկեղեցու հարստացման դեմ,
Կրետեի նվազած քրիստոնյա բնակչությունն ստվարացնելու նպատակով այնտեղ գաղթեցրել բազմահազար հայերի, որոնց բնակավայրերի անունները՝ Արմենի, Արմենոխոր ևն, պահպանվում են ցայսօր:
Նիկեփորոս II-ի օրոք հայազգի զորավարներ Լևոն Փոկասը (Ն. II-ի եղբայրը), ապագա կայսր Հովհաննես Չմշկիկը (Հովհաննես I Չմշկիկ) և Միքայել Բուրցեսն արաբներից գրավել են Կիլիկիայի բազմաթիվ բնակավայրեր, Անտիոքը, Կիպրոսը ևն:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |