NIKOLAY ENIKOLOPOV (ENIKOLOPYAN) SERGEYI / ՆԻԿՈԼԱՅ ԵՆԻԿՈԼՈՊՈՎ (ԵՆԻԿՈԼՈՊՅԱՆ) ՍԵՐԳԵՅԻ
Ֆիզքիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961):
ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1976, թղթ. Անդամ՝ 1966-ից):
ԽՍՀՄ պատվավոր քիմիկոս (1984):
Ծնվ. 13.03.1924թ., Ստեփանակերտ:
Մահ. 22.01.1993թ., Հեյդելբերգ (Գերմանիա), թաղված է Մոսկվայում:
Ավարտել է ԵՊԻ (1945):
1946-81-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում,
1953-93-ին, միաժամանակ՝ դասախոսել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1982- ից՝ բարձր ամրության պոլիմերային համակարգերի ֆիզիկայի ամբիոնի վարիչ),
1981-93-ին՝ Սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի (1998- ից՝ Ն. Մ. Ենիկոլոպովի անվ.) տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնական պոլիմերման ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման և փոխարկումների վրա ֆիզիկական ազդակների ներգործության հարցերին:
Մշակել է այլասերված, ճյուղավորված պոլիմերմսսն շարժընթացների քանակական տեսության հիմունքները:
Հայտնաբերել է (1961) աճող շղթայի և մակրոմոլեկուլի օղակների փոխազդեցության ընթացքում շղթայի կտրմամբ շղթայի փոխանցման տարրական ակտը:
Ստեղծել է պինդֆազային անիզոտրոպ պոլիմերման տեսությունը և հայտնագործել (1966) բարձր ճնշման և սահքի ձևախախտման պայմաններում օրգանական նյութերի պինդֆազային պոլիմերման օրինաչափությունը:
Մշակել է լցոնված պոլիմերային նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիա, որով հնարավոր է դարձել ստեղծել բարձրակայուն և կառուցվածքային բարձրամոդուլային պոլիմերային նյութերի նոր դաս:
Հայտնագործել է պինդ մարմինների առաձգական ձևախախտմամբ քայքայման, ճնշման տակ պոլիմերային դիէլեկտրիկների էլեկտրահաղորդիչ մասնիկներից էլեկտրոնների ներարկման (ինժեկցիայի) խթանման (1981) երևույթները և առաջարկել էլեկտրահաղորդիչ պոլիմերային նյութերի ստացման նոր եղանակ:
Նրա հայտնագործությունների և հեղինակային իրավունքների մի մասն արտոնագրված է ԱՍՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իտալիայում:
ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր և տեխնիկական քիմիայի բաժանմունքին կից բարձրամոլեկուլային միացությունների գծով գիտական խորհրդի (1968-93),
Ռուսաստանի գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժող. տնտեսության մեջ պոլիմերների օգտագործման գիտխորհրդի (1972-93) նախագահ:
ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ կոմիտեների և կազմակերպությունների անդամ:
Պարգևատրվել է
Լենինյան (1980),
Վ.Ա. Կարգինի (1984),
Զինաթափման միջազգային ընկերության և համաշխարհային լաբորատորիայի միջազգային «Ոսկե գայլ» մրցանակներներով, Լենինի (1981) և այլ շքանշաններ ու մեդալներով:
Երկեր.
Химия и технология полиформальдегида, М., 1968 (համահեղինակ);
Межцепной обмен в полимерах, М., 1975 (համահեղինակ);
Кинетика полимеризационных процессов, М., 1978 (համահեղինակ);
Сетчатые полимеры. Синтез, структура, свойства, М., 1979 (համահեղինակ);
Расчеты высокоэффективных полимеризационных процессов, М., 1980 (համահեղինակ); Металлопорфирины, М., 1988 (համահեղինակ).
Գրակ.
Николай Сергеевич Ениколопов, 1924 -1993, М., 1994.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |