ՆԻԿՈԼԱՅ ՂՈՒԿԱՍՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Նավթի և գազի հանքավայրերի շահագործման բնագավառի գիտնական:
Տեխ. գիտ. դ-ր (1965), պրոֆ. (1968):
Ուկրաինայի գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1992):
Ծնվ. 10.06.1928թ., Բաքու:
Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ-ը (1950):
1950-60-ին աշխատել է Ադրբեջանի Նավթի արդյունահանման ԳՀԻ-ում,
1968-78-ին՝ Վլադիմիրի պոլիտեխ. ինստ-ի ամբիոնի,
1978-84-ին՝ Հորատման տեխնիկայի ՀամԳՀԻ Պերմի մասնաճյուղի բաժանմունքի,
1984-98-ին՝ Կիրովոգրադի գյուղատնտ. մեքենաշինության ինստ-ի ամբիոնի վարիչ,
1993-2001-ին՝ Մոսկվայի երկրբանական հետախուզ. ակադեմիայի, միաժամանակ,
1994-99-ին՝ նավթագազային և ստորգետնյա հիդրոմեխանիկայի ինստ-ի,
1994-ից՝ Պենզայի ճարտարապետաշին. ակադ-ի,
1998-ից՝ Ռուսաստանի նավթի և գազի պետ. համալսարանի պրոֆ.:
Աշխատանքները վերաբերում են մածուցիկ և մածուցիկապլաստիկ հեղուկների հիդրավլիկայի կիրառմանը' նավթի և գազի հորատանցքերի հորատման ու շահագործման նպատակով:
Հեղինակ է բուհ. ուս. ձեռնարկների:
ՌԴ բնական ԳԱ պատվ. (1998), Միներալային պաշարների միջազգ. ակադ-ի (2000) անդամ:
Երկ.
Механика жидкости и газа, М., 1996; Прикладная гидромеханика в бурении, М., 1999.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

