ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՇՃՅԱՆ
Երաժշտագետ,
կոմպոզիտոր,
մանկավարժ:
Ծնվ. 1841թ., Կ. Պոլիս:
Մահ. 09.09.1885թ., Կ. Պոլիս:
Սովորել է Կ. Պոլսի Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գ. Երականին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսություն, մասնակցել «Քնար հայկական» հանդեսի հրատարակմանը:
1875-ին եղբոր՝ Հակոբի հետ լույս է ընծայել «Նվագք օսմանյան» կիսամսյա թերթը:
Գրել է հայրենասիրական երգեր:
1879-ից եղել է Կ. Պոլսի մայր եկեղեցու Երաժշտապետը:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՇՃՅԱՆը վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում՝ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց... Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) հատորներով:
Դրանք ներկայացնում են V-XV դդ. հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մի բաժին՝ ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, ունեն գիտ. ու գեղ. մեծ արժեք:
Նշանակալի է նաև ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՇՃՅԱՆի «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոցը» (1874):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
