NORAYR ADALYAN MARTIROSI / ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
Ծնվ.` 30.7.1936թ., Սիմֆերոպոլ:
Բանասիր. գիտ. դ-ր (1994)։
Ռուբեն և Ռաֆֆի Ադալյանների եղբայրը։
Ավարտել Է ԵՊՀ (1960)։
1982-86-ին և 2004– ից` «Գրական թերթի» գլխ. խմբագիր,
1986-88-ին` ՀԳՄ վարչության քարտուղար,
1989-94-ին` ՀՀ ԳԱԱ Գրակ. ինստ-ի առաջատար գիտաշխատող,
1994-ից` Երևանի դրամատիկ. թատրոնի գրակ., բաժնի վարիչ։
Հեղինակ է պատմվածքների, վիպակների, վեպերի («Շոգ ամառ», 1965, «Խաղաղ զորանոցներ», 1973, «Մենախոսության ժամեր», 1981, «Կապույտ Երզնկա», 1985, «Եփրատ», 1990, «Դավայաթաղ», 1997, «Ապոկալիպսիս», 1999, «Համաճարակ», 2003 ևն), գրաքննադատ, և հրապարակախոս. հոդվածների («Քննադատության ժամանակը», 1978, «Ճամփաներ և ճամփորդներ», 1988, «Սփյուռքի բարեկամիս», 1995, ժող-ներ), «Թոթովենց» (1995) ուսումնասիրության։
Ադալյանի պիեսները («Ներկաներ և բացականեր», 1985, «Սպանության վկաները», 1991, «Կինը և տղամարդը», 1997) բեմադրվել են Երևանի դրամատիկ. թատրոնում։
Ադալյանի պատմվածքների հիման վրա նկարահանվել է «Վերջին կիրակին» (1984) գեղ. կինոնկարը։
Մրցանակներ և պարգևներ.
ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվ. (1981), «Վահագն» համահայկ. (2000) մրց-ներ։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |