NORAYR BYUZANDACI / ՆՈՐԱՅՐ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ
Հայտնի է նաև որպես Ստեփան Գազեզյան, Հարություն Թերզյան:
Ծնվ. 04.03.1844թ., Կ. Պոլիս:
Մահ. 1916թ., Կ. Պոլիս: 1924-ին աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1866):
1866-68-ին՝ Վենետիկի Ռափայելյան, ապա՝ Քաղկեդոնի (Գադը Քյոյ) Մխիթարյան վարժարանների ուսուցիչ:
1867-ին վարել է «Բազմավեպի» տեսչությունը:
1868-69-ին՝ մատենադարանապետ:
1870-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, մեկնել Փարիզ, ապա՝ Կ. Պոլիս, որտեղ լույս է տեսել նրա «Հայկական բառաքննութիւն...» (1880) աշխատությունը:
1882-ին մեկնել է Ստոկհոլմ:
«Բառգիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն» (1884) բառարանում օգտագործել է հայ մատենագրության մեջ եղած լեզվաբանական փաստերը, կատարել ստուգաբանություններ:
«Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնք» (1900) աշխատությունը վերաբերում է Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի լեզվաբանական և բանասիրական քննությանը:
Անդրադարձել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու և այլոց երկերին:
1921-ին «Հանդես ամսօրյայում», 1925-ին առանձին գրքով լույս է տեսել Նորայր Բյուզանդացու «Քննադատութիւն Հայբուսակի» աշխատությունը, որում որժեվորել և քննադատել է Ղ. Ալիշանի երկրը:
Նորայր Բյուզանդացու շատ բառարաններ և ուսումնասիրություններ անտիպ են:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |