Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ ԳՐԻԳՈՐԻ

Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1985):
Ծնվ. 16.07.1936թ., ք. Օրշոնիկիձե (այժմ՝ ք. Վլադիկավկազ):
Ծնվել և կրթություն է ստացել Սովետական Միության, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ուր նրա հայ ընտանիքը վերաբնակվել էր 1920-ականներին, մազապուրծ փրկվելով Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունից:
Նրա ծնողները Էրզրումից (Օսմանյան Կայսրության մաս) և Ղարսից (Հայկական մարզ Ռուսաստանի կայսրությունում, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով միացված Թուրքիային)էին:
Ավարտել է Ուլյանովսկի տանկային ուսումնարանը (1960),
«Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները (1968),
Մոսկվայի զրահատանկային զորքերի (1973),
ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ ռազմական (1980) ակադեմիաները:
1960-70-ին ծառայել է տարբեր ռազմական օկրուգներում:
1976-78-ին՝ Հունգարիայում խորհրդային ռազմական խմբավորման 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար,
1980-ին՝ Թուրքմենստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ,
1981-83-ին՝ Աֆղանստանում խորհրդային բանակի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ,
1983-91-ին՝ ԽՍՀՄ ցամաքային զորքերի ԳՇ պետ, գլխ. հրամանատարի տեղակալ:
1992-95-ին՝ ՀՀ ԶՈւ հրամանատար, ԳՇ պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, ՀՀ ԶՈՒ ռազմական արվեստի զարգացմանը:
Մասնակցել է նաև ՂԱՊ-ի առանձին ռազմական գործողությունների պլանների մշակման և բանակաշինության աշխատանքներին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |