ՆՈՒՊԱՐ ԱԿԻՇՅԱՆ
ՀԱՄԱՌՈՏ
Գրող, հրապարակախոս:
Հանդես է եկել նաև Շահան Շահե կեղծանունով:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվ. 1934թ., գ. Գըրըգխան, Կիլիկիա
Մահ. 1994թ., ԱՄՆ:
ԸՆՏԱՆԻՔԸ
Նյութեր չկան:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Սովորել է Մելգոնյան կրթական հաստատությունում (1955),
ավարտել Կալիֆոռնիայի (1960) և Բոստոնի (1965) համալսարանները,
մասնագիտացել բնագիտության բնագավառում:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ստեղծագործությունները նվիրված են սփյուռքահայ կյանքին, հայապահպանությաևը:
Լույս են տեսել
«Հոսանքն ի վար» (1976),
«Անարգուած մարդիկ» (1978),
«Օտար անցորդը» (1986) պատմվածքների ժողովածուները,
«Գաղթականները» (1983) վեպը:
Հեղինակ է նաև
«Շահան Շահնուր» (1982),
«Լեւոն Ձաւէն Աիւուրմէլեան» (1984) մենագրությունների:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Աշխատակցել է «Պայքար», «Զարթոնք», «Արև», «Նոր օր» (1978-ից) պարբերականներին:
ԿՅԱՆՔԸ
1957-ին հաստատվել է ԱՄՆ-ում:
ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:
ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Երկեր.
Մարդը հողին վրա, Ե., 1987:
Հողի և հացի մարդիկ (վեպ), Լոս Անջելես, 1990:
Երբ դաշտերը կը մեռնին (պատմվածքներ), Լոս Անջելես, 1998:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


