ՆՈՒՐ ՋԱՀԱՆ
Նուր Ջահանը (Միհր Ուն Նիսի) ծնվել է Պարսկաստանում հայազգի Իթմիադ ուդդոուլի ընտանիքում:
Ծննդյան տարեթիվը ստույգ հայտնի չէ, այն մոտավորապես 1580-1590-ական թվականներին է համընկնում:
Մինչև ամուսնանալը նրան կոչել են Միհր, Միհր Ուն Նիսի:
1611 թվականին նա ամուսնանում է Մեծ մողոլների տիրակալ Ջա հանգիրի հետ:
Լինելով գեղեցիկ, համարձակ և խելամիտ, նա շահել է շրջապատի սերն ու համակրանքը, նրան անվանել են Նուր, Նուր Ջահան (լույս, աշխարհի լույս):
Զահանի հայրը, եղբայրը ծառայել են Հնդկաստանի կառավարությունում, զբաղեցրել բարձր և պատասխանատու պաշտոններ, սրանք ծառայել են ամենայն ազնվությամբ և նվիրվածությամբ, շահել իշխանավորների, նաև ժողովրդի համակրանքը:
Նուր Զահանի հայրը զբաղեցրել է հնդկական կառավարության գլխավոր նախարարի պաշտոնը, եղբայրը նույն կառավարությունում զբաղեցրել է արքունի գլխավոր կառավարչի չափազանց պատասխանատու պաշտոնը:
Նրան այստեղ անվանում էին Իթիկադ խան (նաև Մսադ խան):
Սրանք, Նուր Զանի անմիջական հավանությամբ, արքունիք էին մտցնում պարսկահայության մշակույթի, խոհանոցի (նաև պարսկական) նիստ ու կացի առանձին տարրեր, որոնք հավանություն էին գտնում արքունիքում:
Նուր Ջահանը մեծ հեղինակություն ուներ նաև ամուսնու, տիրակալ Ջահանգիրի մոտ:
Լինելով բազմակողմանի զարգացած, համարվել է ժամանակի ճանաչված գիտնական:
Ժողովրդի, արքունիքի և ամուսնու հարգանքը արտահայտվել է նրա պատվին ոսկեդրամի հատմամբ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |