SHAHAN HAKOB JRPETYAN SARGSI / ՇԱՀԱՆ ՀԱԿՈԲ ՋՐՊԵՏՅԱՆ ՍԱՐԳՍԻ
Հայտնի է նաև՝ Ջրպետ:
Քերական:
Ծնվ. 16.02.1772թ., Եդեսիա:
Մահ. 05.12.1837թ., Թիֆլիս:
Սկզբնական կրթությունն ստացել է Եդեսիայում:
1787թ-ից ճանապարհորդել է Կիլիկայում, Ասորիքում, Երուսաղեմում:
1789թ-ին եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում:
1798թ-ին ծանոթացել է Նապոլեոն Բոնապարտի հետ, որի հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի է նշանակվել Փարիզի արքունական մատենադարանում:
Նույն տարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն,
1799-1801թթ-ին դասավանդել հայոց լեզու,
1811-26թթ-ին վերջնականապես հաստատել է հայերի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում:
1826թ-ին հրավիրվել է Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան, ապա՝ իր հիմնած մասնավոր դպրոցում:
ՀԱԿՈԲ ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆը մասնակցել է հայ եկեղեցու համար մշակված կանոնակարգի՝ «Պոլոժենիե»-ի (1836) ստեղծման աշխատանքներին:
1812թ-ին Փարիզում ֆրանսերեն ու հայերեն տեքստերով, ծանոթագրություններով լույս է ընծայել Մատթեոս Ուռհայեցու «Պատմութիւն»-ից երկու հատված,
1824-ին՝ հունական, գրաբար և ֆրանսիական տեքստերով «Քերականութիւն ԴիոնԷսիոսի Թրակացւոյ...» աշխատությունը՝ տեքստաբան, ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով, 1829-ին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը:
ՀԱԿՈԲ ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆը Արլ. կենդանի լեզուների դպրոցում հայոց լեզվի ուսուցման համար գրել է «Քերականութիւն Արամեան լեզուի» (1823, ֆրանս. վերնագիրը՝ «Հայոց լեզվի քերականություն») դասագիրքը:
ՀԱԿՈԲ ՇԱՀԱՆ ՋՐՊԵՏՅԱՆը որոշակի դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտական առարկա դասավանդելու գործում:
Գրակ.
Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958:
Ջահուկյա ն Գ. Բ., Գրաբարի պատմություն (XVII-XIX դդ ), Ե., 1974:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |