ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (Վաղինակ Ազնավուրյան Միքայելի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան, Երգիչ, Հայաստանի Ազգային հերոս
Բնակավայրը` Ֆրանսիա

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան:
Հայաստանի Ազգային հերոս (2004):
Ծնվ. 22.05.1924թ., Փարիզ:

Իր առաջին երգը` «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին:
1946-ին հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հովանավորությամբ համերգներով շրջագայել է «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ, գրել երգեր Է. Պիաֆի, Ժ. Բեկոյի և այլոց համար:
1959-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո արժանացել է համընդհանուր ճանաչման:
Համերգներով հանդես է եկել նաև Երևանում (1964, 1996):
Գրել է հազարից ավելի երգեր («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» ևն):
Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը` պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում:
1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում:
Փարիզում կազմակերպել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդը, գրել «Քեզ համար, Հայաստան» (Ժ. Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի:
1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:
ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվ. դեսպան (1995-ից):
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակ ՀՀ-ում (1989-ից):
Արժանացել է Ֆրանսիայի «Ֆրանսիական երգի պատվո ժապավեններ», «Ֆրանսիայի լավագույն դերասան», 1987-ին «Վտարանդիներ» երգի համար` Բեռնար Լեթաշի անվ. մրցների, Պատվո լեգեոնի շքանշանի (1997), «Վաստակ և անձնվիրություն հանուն Ֆրանսիայի» կազմակերպության Մեծ ոսկե մեդալի (1995), Լեոպոլդ II-ի (2004, Բելգիա), ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի (1998), Հայրենիք (2004) շքանշանների:
Ազնավուրի անունով են կոչվել հրապարակներ Երևանում և Գյումրիում (տեղադրված է նաև Ազնավուրի արձանը, քանդ.` Ա. Պետրոսյան, 2000):
Ազնավուրի մոմե արձանը 2004-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:

Ազնավուր. Իմ դիվանագիտական կարիերան հաջող է, «քանի որ Հայաստանը Շվեյցարիայի հետ պատերազմել չի պատրաստվում»

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 27173
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott