SHAVARSH BASENCYAN PAPOYI / ՇԱՎԱՐՇ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՊԱՊՈՅԻ
Հայտնի է նաև որպես Խմբապետ Շավարշ:
Ծնվ. 1874թ., գ. Խաչլու (Ալաշկերտ ք-ի մոտ):
Մահ. 13.11.1937թ., Երևան:
Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ,
Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը» (1929) էպիկական պոեմի հերոսը:
Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը,
ՀՀԴ Սոֆիայի ռազմական վարժարանը:
Մասնակցել է Արեմտյան Հայաստանում մղված ազատագրական պայքարին,
1903-ին գերվել է, դատապարտվել 101 տարվա ազատազրկման:
1908-ին համաներմամբ ազատվել է Էրզրումի բանտից:
Քեռու կամավորական գնդում եղել է հեծյալ վաշտի հրամանատար,
1915-ից՝ Անդրանիկի զորաջոկատում խմբապետ:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց (1920-ի դեկտ. 2) հետո ձերբակալվել է, ազատվել 1921-ի փետրվարի ապստամբության ժամանակ և դարձել Ղամարլուի ճակատի հրամանատարի տեղակալ:
Ապստամբության պարտությունից (ապրիլի 2) հետո անցել է հրան:
1922-ին՝ համաներումից հետո, վերադարձել է Երևան և շատ չանցած ձերբակալվել է:
Մեկ ու կես տարի անց ազատվել է, աշխատել Երևանի քաղխորհրդում:
Ձերբակալվել է 1937-ի օգոստ. 27-ին, գնդակահարվել, հետմահու արդարացվել (1960):
Չարենցը ընդհատակում երեք ամիս ապրել է ՇԱՎԱՐՇ ԲԱՍԵՆՑՅԱՆի բնակարանում:
Երկեր.
Արկածալի կյանք (հիշողություններ, օրագր., հոդվածներ), (կազմ., խմբ. և ծնթգր. Վ. Գրիգորյանը), Ե 2005:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |