ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1968):
Ծնվ. 3.3.1925թ., Զաքաթալա։
Մահ. 4.12.1994թ., Երևան:
Ավարտել է ԵՊԻ (1949):
1958-ից` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ,
1969-ից` արվեստանոցի ղեկավար,
1978-93-ին` Մոսկվայի պետական նախագծման ինստիտուտի Երևանի մասնաճյուղի կազմակերպիչ,
1984-ից` տնօրեն:
Շմավոն Ազատյանի նախագծերով կառուցվել են Վանաձորի քիմ. կոմբինատի մշակույթի պալատը (1950-53, վերականգնվել է 2003-ին),
Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961-64),
Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ (1962-70),
«Էրեբունի» թանգարանը (1968),
Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970),
բնակելի շենքեր` Երևանում, Գյումրիում, Վանաձորում,
Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ` ՀՀ մարզերում, Սամարղանդում:
Արժեքավոր է Ազատյանի «Հայկական շքամուտքեր» մենագրությունը (1987, ռուս.):
Համահեղինակ է «Օձուն» (1960), «Գոշավանք» (1974) և հեղինակ «Կարմրավոր» (1996) ալբոմների:
Լուսանակարը՝ ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆի թոռնիկի անձնական արխիվից։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

