ՉԱԼԱԲԻ ՔՅՈԽՎԱ
XVIII դ. առաջին երեսնամյակի Արցախի ազատագրական պայքարի մասնակից:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
1723-ի դեկտեմբերին Պետրոս 1-ի պատվիրակ Իվան Կարապետին Բաքվից ուղեկցել է Ղարաբաղ (սղնախներ):
1724-ի նոյեմբերին Ս. Պետերբուրգ է հասցրել (Անտոն և Պետրոս քահանաների հետ) Պետրոս 1-ին հասցեագրված էսամսայի մելիքների ռազմական օգնության խնդրագիրը: Սակայն պատվիրակությունը ռազմական աջակցության փոխարեն ռուսական արքունիքից ստացել է Ղարաբաղի հայերին ռուսական զորքերի գրաված Կասպից ծովի արևմտյան ափերը գաղթեցնելու առաջարկություն, 1725-ի մայիսին վերադարձել Ղարաբաղ:
Գրվել է նոր խնդրագիր, որը կրկին Ս. Պետերբուրգ է հասցրել ՉԱԼԱԲԻ ՔՅՈԽՎԱն: Հանձնարարությունը կատարելուց հետո 1726-ին Ղարաբաղ է բերել Եկատերինա 1-ի հուսադրող նամակը և ռազմական օգնության բանավոր խոստումը: Սակայն մերձկասպյան ռուսական զորքերի հրամանատար Վ. Դոլգորուկովը հրաժարվել է առանց կայսրուհու հրամանի զորքեր ուղարկել Ղարաբաղի սղնախներ, և 1727թ-ին ՉԱԼԱԲԻ ՔՅՈԽՎԱի երրորդ անգամ է ուղևորվել Ս. Պետերբուրգ, բայց դարձյալ ապարդյուն:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


