ՊԱՎԵԼ (ՊՈՂՈՍ) ԼԻՍԻՑՅԱՆ ԳԵՐԱՍԻՄԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն
Հղումներ` www.encyclopedia.am

Երգիչ (բարիտոն):
ՀՀ (1945), ԽՍՀՄ (1956) ժող. ստտիստ:

Ծնվ. 24.10(06.11).1911թ., Վլադիկավկազ (Հս. Օսիա-Ալանիա):
Մահ. 06.07.2004թ., Մոսկվա:

Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1930-32):
Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1960):
1935-37-ին՝ Լենինգրադի Փոքր օպերային,
1937-40-ին և 1941-43-ին՝ Երևանի օպերայի և բալետի,
1940-ին, 1944-66-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնների մեներգիչ:

1967-73-ին դասավանդել է Եիևանի կոնսերվատորիայում (պրոֆ. 1970-ից):

ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆ-ի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով:

Լավագույն դերերգերից են՝ Թաթուլ (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Բ (Տ. Չուխաջյանի «Արշակ Բ»), Ակարպիա (Պուչչինիի «Տոսկսւ»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «հոլանտա»), ժերմոն, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), էսկամիլիո (Բիզեի «Կարմեն») ևն:

Կամերային եիկւսցւսնկում են Չայկովսկու, Ռախմանինովի ռոմանսները, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններից:

ՊԱՎԵԼ ԼԻՍԻՑՅԱՆի դուստրերը՝ Կարինե Լ. (ծ. 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լ. (ծ. 1945, սոպրանո, միջազգ. մրցույթի մրց.՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լ. (ծ. 1945, դրամատիկ, տենոր, Շումանի անվ. վոկալիստների մրցույթի մրց.՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ ևն:

Գրակ.
Պետրոսյան Մ., Պավել Լիսիցյան, Ե., 1973:
Яковенко С. Б., Павел Герасимович Лисицйн в искусстве и жизни,, М., 2001.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3303
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott