ՊԱՎԵԼ ԱՂԱՋԱՆՈՎ (Աղաջանյան) ԱՐՏԵՄԻ

Տեղեկագիտության բնագավառի գիտնական, ռազմական գործիչ:
Տեխ. գիտ. դ-ր (1958), պրոֆ. (1961), ՌԳԱ թղթ. անդամ (1984),
ճարտարագիտատեխ. ծառայության գեներալ-լեյտենանտ (1982):
Ծնվ. 21.05.1923թ., Բաքու:
Մահ. 07.07.2001թ. (78 տարեկան):
Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ճարտարագիտ. ակադ. (1944):
Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո գործուղվում է պատերազմ՝ Ղրիմի 4-րդ օդային բանակ:
1971-ից՝ ՄՖԻ բարձր համակարգերի ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1960-91-֊ին՝ ՄԱԻ թռչող ապարատների ռադիոկառավարման ամբիոնի պրոֆ.:
Աշխատանքները վերաբերում են տիեզ. տեղեկագիտությանը, տիեզ. թռչող ապարատների կառավարման ռադիոհամալիրների տեսության մշակման և ստեղծման հարցերին:
ԽՍՀՄ կառավարման ինքնաշխատ համակարգերի գլխ. կոնստրուկտոր (1971-91):
Հրատարակել է 120 աշխատություն, որից 8-ը՝ մենագրություններ:
Լենինյան մրց. (1957, Ա. Կորոլյովի և Մ. Կելդիշի հետ):
Երկեր.
Радиотелеметрия космических летатель-ных аппаратов, М., 1971; Система управления воздушным движением, М., 1984.
Գրականություն.
Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965:
Большая русская биографическая энциклопедия (3 CD)
Мамулов С. С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005
Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. — 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
Энциклопедия «Космонавтика», компьютерный дизайн. 2006
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

