ՊԱՎԵԼ ԱՆԱՆԻԿՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
Վիրաբույժ:
Ծնվ. 07.05.1930թ., Երևան:
Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1970):
ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից:
Պ.Պ. Անանիկյանի հայրը:
Ավարտել է ԵԲԻ (1955):
1963-ից աշխատում է նույն ինստ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000-ին' վարիչ):
Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը:
Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը:
Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ. բորբոքման բուժման միասնական եղանակ:
Երևանի գլխ. վիրաբույժ (1976-98), Կրծքասրտային վիրաբույժների եվրոպ. ընկերակցության անդամ (1988-ից):
Երկ.
Լիմֆոգրաֆիան ստորին վերջույթների երակային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, Ե., 1982 (համահեղինակ):
Վիրաբույժի զրույցներ, Ե., 1988:
Ապենդիցիտ, Ե., 1998:
Аортоартериография в диагностике атеросклероза брюшной аорты и ее ветвей, Е. 1966 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


