ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ ՀԵՐՈՆԻՄՈՍԻ

Դերասան
Ծնվ.` 21.12.1849թ.` Կ. Պոլսում:
Մահ.` 03.06.1891թ.` Կ. Պոլիս:
1867-ից խաղացել է Կ. Պոլսի հայկական թատրոնում:
1870-ին Թ.Պ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան,
1872-75-ին հործել Պ.Ա. Մաղաքյանի խմբում,
1879-ին` Թիֆլիսի հայկական թատերախմբում,
1880-ին` Ախալցխայում, Ալեքսանդրապոլում:
1880-ին առաջին անգամ հայ բեմում Պետրոս Ադամյանը կատարել է Համլետի (Շեքսպիրի "Համլետ") կերպարը:
Ռեալիստական ոգով է կերպավորել Ֆրանցի (Շիլլերի "Ավազակներ"), Ժադովի (Ա. Օստրովսկու "Եկամտաբեր պաշտոն"), Չացկու (Գրիբոյեդովի "Խելքից պատուհասը"), Կորրադոյի (Ջակոմետիի "Ոճրագործի ընտանիքը") դերերը:
Խաղացել է նաև հայկ. պիեսներում` Ատրներսեհ (Մուրացանի "Ռուզան"), Մասիսյանց, Միքայել (Սունդուկյանի "Էլի մեկ զոհ") ևն:
1882-ին հրավիրվել է Շուշի, ապա անցել Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով:
1883-85, 1887-88-ի շրջագայությունը (Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Աստրախան, Կիև, Բաքու ևն) մեծ համբավի է արժանացրել Ադամյանին:
Հանդես է եկել (երբեմն` ֆրանս.) Համլետի, Օթելլոյի (Շեքսպիրի "Համլետ", "Օթելլո"), Արբենինի (Լերմոնտովի "Դիմակահանդես"), Ուրիելի (Գուցկովի "Ուրիել Ակոստա"), Քինի (Ա. Դյումայի "Քին") դերերով:
Ռուսական մամուլը նրան համեմատել է Թ. Սալվինիի և Է. Ռոսսիի հետ:
Ադամյանի արտահայտչաձևերը պայմանավորվել են նրա արվ-ի ինքնատիպ լեզվով, դերասան. հղկված տեխնիկան` բացառիկ տյլաներով (թավշյա ձայն, հարուստ դիմաղախ, մարմնի պլաստիկա ևն):
Պետրոս Ադամյանը գրել է նաև բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր:
1961-ից Հալեպում գործում է "Ադամյան թատերախումբը":
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


