ՊԵՏՐՈՍ ԹԸՆԳԸՐ, ՏԳՐԱՆՍԱՐ (ԹԸՆԿԸՐՅԱՆ) ԿԱՐԱՊԵՏԻ
Քերական, սահլերա (սահլերայ) արհեստ, լեզվի հիմնադիրը:
Ծնվ. 03.09.1799թ., Կ.Պոլիս:
Մահ. 1881թ., գ. Բուջա (Զմյուռնիա):
Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1816), քահանա (1818):
Տիրապետել է հունարենի, լատիներենի, արաբերենի, պարսկերենի, անգլերենի, ֆրանսերենի, թուրքերենի, սանսկրիտ լեզուներին:
1828-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Բուջա գ-ի մոտ' բլրի վրա, իր կառուցած տանը, որի ճակատին սահլերա լեզվով քանդակել էր տվել Այգերատանդ (Իմաստության տաճար) բառը:
ՊԵՏՐՈՍ ԹԸՆԳԸՐը քարոզել է աշխարհի մարդկությանը միալեզու դարձնելու գաղափարը, հրատարակել է սահլերայի այբբենարան, տվել այդ լեզվի հնչյունաբանությունը, քերականությունը, բառապաշարը:
Սահլերայի հնչյունային համակարգում կան 19 բաղաձայն և բազմաթիվ ձայնավոր հնչույթներ, որոնց տառերն ինքնահնար են:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


