PERCH FAZLYAN HAYKI / ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ ՀԱՅԿԻ
Դերասան, ռեժիսոր:
Ծնվ. 04.12.1926թ., Կ. Պոլիս:
Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան և Կեդրոնական վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները,
1944-ից մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին:
1965-67-ին կատարելագործվել է Փարիզում:
1951-ից գործել է Բեյրութում:
1959-ին հիմնել է Փափազյան թատերախումբը (ղեկավարել է մինչև 1971-ը),
1963-ին՝ Լիբանանյան արաբական թատրոնը,
1971-ին՝ «Ազատ բեմ» սեփական թատերախումբը:
1976-ին հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում:
Բեմադրություններից են՝ Պանյոլի «Տոպազ», Շանթի «Հին աստվածներ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան », Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Գոգոլի «Ամուսնություն» և այլն, խաղացել է բոլոր ներկայացումներում:
ՀՀ հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986):
Նկարահանվել է լիբանանյան ե եգիպտական կինոյում («Մատանի վաճառողը», «Պահակի աղջիկը» և այլն):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |