POL KIRAKOSYAN MANUKI / ՊՈԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿԻ
Նկարիչ:
Ծնվ. 1926թ., Երուսաղեմ:
Մահ. 19.11.1993թ., Բեյրութ:
Ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղ. ուսումնարանը (1946):
1946-54-ին ստեղծագործել է Բեյրութում,
1954-ին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղ. ակադեմիայում կատարելագործվելու:
1961-ից հաստատվել է Բեյրութում:
Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում («Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Սպասում», «Ընտանիք» ևն):
Իր կտավներում Կ. արտացոլել է նաև աստանդ, հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»), որոնց բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը:
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Ֆլորենցիայում, Փարիզում, Վաշինգտոնում, Երևանում (1972) և այլուր:
Պարգևատրվել է
ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվ. մրցանակով (1981):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |