ՊՈՂՈՍ (ՊԱՎԵԼ) ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆ (ՓԻՐՈՒՄՈՎ) ԿԱՐԱՄԱՆԻ

Ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ (1914):
Ծնվ. 1862թ., գ. Նախիջևանիկ (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում):
Մահ. 1921թ., Երևան:
Դ. Ա. Փիրումյանի հորեղբոր որդին:
Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Թիֆլիսի յունկեր, ուսումնարանը (1878):
1878-ից ծառայել է ռուսական բանակում, եղել գումարտակի, գնդի հրամանատար:
1914-ին զորացրվել է, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար:
1916-ին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ՝ որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Վանի, Մուշի համար մղված մարտերին:
1916-17-ին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար:
Մասնակցել է 1918-ի Սարդարապատի ճակատամարտին [5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատար], կարևոր դեր խաղացել թուրքական զորքի ջախջախման գործում:
ՊՈՂՈՍ ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆի զորավարական հմտությունը բարձր է գնահատել Հ. Ք. Բաղրամյանը:
Չտանելով բոլշևիկյան իշխանությունների բռնությունները՝ ՊՈՂՈՍ ԲԵԿ ՓԻՐՈՒՄՅԱՆը ինքնասպան է եղել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

