POXOS ABELYAN / ՊՈՂՈՍ ԱԲԵԼՅԱՆ
Հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ, տնտեսագետ, իրավաբան, գրող։
Ծնվ.` 1877թ., գ. Գումբուրդո (Վրաստանի Ախալքալաքի շրջան):
Մահ.` 1943թ., Երևան:
Սովորել է Ախալքալաքի քաղաքային դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1893), ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898)։
1911-15-ին ուսանել է Լազարյան ճեմարանում, միաժամանակ` Մոսկվայի համալսարանի իրավաբ. ֆակ–ում։
XIX դ. վերջին հարել է ՀՀԴ կուսյանը, ապա` էսեռներին:
Ախալքալաքում հիմնել է ազգ-ազատագր. խմբակ, որի գործունեության բացահայտումից հետո (1897) տեղափոխվել է Թիֆլիս։
1914-ից զբաղվել է հայկ. կամավոր, ջոկատների կազմավորման հարցերով։
Եղել է Թիֆլիսի Հայոց ազգ. խորհրդի, Կովկասի հայոց բարեգործ., Հայոց գյուղատնտ. ընկերությունների, Հայ գրողների կովկասյան միության անդամ։
Նախաձեռնել է Ախալքալաքի հայրենյաց վարչության ստեղծումը (1918)։
Քննադատել է վրաց մենշևիկներին` հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերած անտարբերության և Լոռու ու Ջավախքի շուրջ սկսած պատերազմի համար։
1921-ին տեղափոխվել է Երևան։
1920-30-ական թթ. պատասխանատու պաշտոններ է վարել ՀՕԿ-ում, Հայկոոպում, Պետհրատում։
Զբաղվել է գիտագրակ. գործունեությամբ։
1937-ին ենթարկվել է հալածանքների՝ «ազգայնականների» հետ կապեր ունենալու մեղադրանքով։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |