ՊՈՂՈՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Հաս-քաղաքական գործիչ, իրավաբան:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծնվ. 1878թ., գ. Թոփթի (այժմ՝ գ. Ղրիմ՝ ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանում):
Մահ. 1920թ., Բաքու:
Ուսանել է Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա
ստացել է իրավաբանական կրթություն:
1906-ին՝ որպես Նոր Նախիջևանի հայության պատգամավոր, մասնակցել է Էջմիածնի կալվածքների բռնագրավման դեմ ուղղված Ռուսաստանի հայոց Կենտրոնական ժողովին:
1907-09-ին դասավանդել է Երևանի թեմական դպրոցում:
1909-12-ին բանտարկվել է Լըժինի (Նովոչերկասկի քննիչ) կամ «դաշնակցության դատավարության պրոցես» կոչված գործով:
1912-16-ին եղել է երդվյալ հավատարմատարի օգնական Բաքվի նահանգում,
1917-ին՝ երդվյալ հավատարմատար:
Ադրբեջանի Հանրապետության (1918-20) մեջլիսի պատգամավոր,
Ղարաբաղի հայությանն ահաբեկելու նպատակով իրագործված Ղայբալի գյուղի (այժմ՝ ԼՂՀ Շուշիի շրջանում) կոտորածն ուսումնասիրող պատգամավոր, խմբի պատասխանատու:
Ադրբեջանի խորհրդայնացման օրերին բոլշևիկները գնդակահարել են ՊՈՂՈՍ ՉՈՒԲԱՐՅԱՆին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |