Perch AKNUNI Armenaki / Պերճ ԱԿՆՈՒՆԻ Արմենակի
4.12.1921, Կ. Պոլիս
3.5.1991, Երևան
նկարիչ:
Հայրենադարձել է 1932-ին:
Ավարտել է ԵԳՈՒ (1941), ԵԳԹԻ (1957) :
Հեղինակ է 1000-ից ավելի կտավների:
Ա-ի ներաշխարհն իր գունային ամբողջ գամմայով արտահայտված է գարնանային («Ծաղկած ծիրանենին», 1957, «Ուռենին», 1961, «Թթենին», 1962, «Գարնանային էտյուդ», 1974), աշնանային («Աշունը Նորքում», 1958, «Աշուն», 1967, «Աշնանային թոււի», 1968), ձմեռային («Ձմեռային բնապատկեր», 1957, «Ձմեռը Երևանում», 1957, «Սևանը ձմռանը», 1968) նկարաշարերում:
Ստեղծել է նաև քաղաքային («Մեր բակը», 1959, «Բարեկամության փողոցը», 1967, «Կրակով», 1967, «Տոկիո>>, 1972), բնաշխարհի
(«Սևանում», 1957, «Գառնի», 1958, «Արագած», 1964, «Հրազդանի բնապատկեր», 1965, ևն) պատկերներ:
Գործերից պահվում են ՀԱՊ-ում, մի շարք երկրների պատկերասրահների ֆոնդերում և հավաքածուներում:
Որդին' Ար մեն ակ Ա. (ծ. 12.5.1956, Երևան), նկարիչ: Ավարտել է ԵԳԹԻ (1978): Ստեղծւսգործել է բնանկարի, կոմպոզիցիայի, պլակատի բնագավառներում: Գործերից են' «Սպիտակ» (1989), «Նալբանդ» (1990), «Շուշի» (1992), «Նատյուրմորտ մրգերով» (1994), «Կոմ-պոզիցիա» (1998), «Նատյուրմորտ» (2002), «Օլիմպիադա» (1980), «Կենդանաբանական այգի» (1983), «Սոս» (1986, վերջին երեքը' պլակատ) ևն: Անհատ, ցուցահանդեսներ՝ Շվեյցարիայում (1992), Գերմանիայում (1994):
Հանրապետ. մրցույթի 1-ին մրց. (1986, Երևան):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |