JANAN / ՋԱՆԱՆ
Նույն ինքը՝ Մկրտիչ Ջանանյան Միհրանի
Անհատի պաշտամունքի զոհ, դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1932):
Ծնվ. 1892թ., Կ. Պոլիս:
Մահ. 18.07.1938թ., Երևան:
Բեմելը՝ 1910թ-ին, Կ. Պոլսում:
1911-14թթ-ին երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում,
1914թ-ին խաղացել է Ա. Ազյանի թատերախմբում,
1918թ-ին` Պոլսո հայ դրամատիկական ընկերության (կազմակերպիչներից) ներկայացումներում:
1919թ-ին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան (դրամատիկական բաժին, ազատ ունկնդիր), աշակերտել Պոլ Մունեին, կազմակերպել ներկայացումներ:
1921թ-ին գործել է Կ.Պոլսում,
1922թ-ին տեղափոխվել է Հայաստան:
Նախաձեռնել է (1923, Ա. Խարազյանի հետ) «Կոլեկտիվ թատրոնի», ադրբ. թատրոնի (1928, գեղ. ղեկավար՝ Ջ.) ստեղծումը:
1923-28թթ-ին՝ Հայաստանի Առաջին պետական,
1930-31թթ-ին՝ Լենինականի,
1936թ-ին՝ Երևանի Բանվոր, թատրոնների դերասան:
ՋԱՆԱՆի արվեստի ձևավորմանը նպաստել են Ա. Բուրջալյանը և Լ. Քալանթարը՝ Տպավորիչ ձայնի, հարափոփոխ դիմախաղի շնորհիվ ՋԱՆԱՆը ստեղծել է ավարտուն բնութագրերով հավաստի կերպարներ, հասել գեղարվեստական մեծ ընդհանրացումների:
Լավագույն դերերից են՝ Օգսեն, Աբիսողոմ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Արգան (Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Մատին (Գորկու «Հատակում »), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»):
Նկարահանվել է կինոյում («Խասփուշ», 1927, «Երկու գիշեր», 1932, երկուսն էլ՝ Հայֆիլմ):
Հեղինակ է պիեսների, բեմադրությունների:
Անհիմն բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու արդարացվել (1955):
Գրակ.
Ստեփանյան Գ., Մկրտիչ Ջանան, Ե., 1960:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |