JIM TOROSYAN PETROSI / ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
Ճարտարապետ:
ՀՀ վաստ. ճարտ (1968):
ԽՍՀՄ Ժող. ճարտ. (1988):
ՌԴ գեղ. ակադեմիայի ակադ. (1983):
Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (1993-ից՝ պրոֆ.) Մոսկվայի մասնաճյուղի (1992) ակադեմիկոս:
Ծնվ. 18.04.1926թ. Երևան:
Մահ. 05.01.2014թ., Երևան:
Պ. Խ. Թորոսյանի որդին:
Ավարտել է ԵՊԻ (1949) և Մոսկվայի ճարտ-յան ակադ. (1954):
1954-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (1979-ից՝ պրոՖ.):
1962-64-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ:
1971-81-ին՝ Երևանի գլխ. ճարտ.:
1958-ից՝ Երևաննախագիծ ինստ-ի ճարտ. արվեստանոցի ղեկավար:
1989-90-ին ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը:
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), ԺԱԹ-Ը (1982-85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004)՝ ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների ևն համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001) ևն:
Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962, Օշական), Վանի հերոսամարտի (Աշտարակի մոտ, Ագարակ գ-ի մերձակայքում, 1979), Մ. Նալբանդյանի (1966), Ե. Չարենցի (1985), Ալ. Մյասնիկյանի (1981, երեքն էլ՝ Երևանում), Ա. Իսահակյանի (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) հուշարձանները, Մ. Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղ. ակադ-ի ոսկե մեդալ), Վ. Սարոյանի մահարձանը (1989, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում), Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն), Վ. Համբարձումյանի հուշաքարերը, (1998, Երևան, Բյուրական) ևն:
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983):
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994),
Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայիի արտասահմանյան (2002) անդամ:
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001):
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոև անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ: Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ և Գետիկ Բաղդասարյան
/image/?type=album&prefix=album&img_id=138894662343910634_DSC_0051.jpgՃարտարապետ
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
/image/?type=album&prefix=album&img_id=146098479670074896_Jim_torosyan_bio.jpgՃարտարապետ
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
/image/?type=album&prefix=album&img_id=146098479623333021_Jim_torosyan_bio_1.jpgՃարտարապետ
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
/image/?type=album&prefix=album&img_id=146098479629858146_Jim_torosyan_bio_2.jpgՃարտարապետ
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
/image/?type=album&prefix=album&img_id=146098479628646348_Jim_torosyan_rafael_.jpgՃարտարապետ
-
ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ ՊԵՏՐՈՍԻ
/image/?type=album&prefix=album&img_id=14609847968503365_Jim_torosyan_bio_3.jpgՃարտարապետ