JIVANSHIR / ՋԻՎԱՆՇԻՐ
Կամ՝ Ջեվանշեր , Ջվանշեր:
Գարդմանի տեր և Աղվանից իշխան 637-ից:
Միհրանյանների իշխանական տոհմից, Վարազ Գրիգորի որդին:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 683թ., ք. Պարտավ (Ուտիքի նահանգի Ուտի Առանձնակ գավառ):
Ժառանգաբար սեփականության իրավունք է ունեցել Գարդմանք գավառի նկատմամբ, սակայն, ըստ աղբյուրների, եղել է Աղվանք կամ Հայոց Արևելից Կողմանց (Ուտիք և Արցախ) Երկրամասի գահերեց իշխան և սպարապետ:
Նրան է ենթարկվել նաև անդրկուրյան Կամբեճան գավառը:
Գործունեության սկզբում եռանդուն պայքար է մղել պարսից տիրապետության դեմ:
Հետագայում վարել է ճկուն քաղաքականություն և երկրամասը զերծ պահել նվաճումներից:
Միևնույն ժամանակ ՋԻՎԱՆՇԻՐը սերտ կապ է պահպանել Հայաստանի կենտրոնական իշխանության հետ:
Երկրամասի անկախությունը պահպանելու նպատակով ամրապնդել է Հայ եկեղեցու դիրքը, այն զերծ պահել քաղկեդոնականության և մահմեդականության ոտնձգություններից:
ՋԻՎԱՆՇԻՐի օրոք Արցախում և Ուտիքում վերելք է ապրել մշակույթը:
ՋԻՎԱՆՇԻՐի պատվերով է Մովսէս Կաղանկատվացին գրել է իր պատմական երկը:
ՋԻՎԱՆՇԻՐը դավադրաբար սպանվել է Պարտավի իր դղյակի պարտեզում՝ հավանաբար Միհրանյաններից տուժած Առանշահիկների ձեռքով:
ՋԻՎԱՆՇԻՐի մահվան առիթով Գավթակ Քերթողը գրել է «Ողբք ի մահն Ջեվանշերի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ 1986) դամբանականը, որը վաղ միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցներից է:
Գրակ.
Մովսէս Կաղան կատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1983:
Ուլուբաբյան Բ., Դրվագներ Հայոց Արևելից Կողմանց պատմության (V-VII դդ.), Ե., 1981:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |