JON KIRAKOSYAN SAHAKI / ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍԱՀԱԿԻ
Պետական գործիչ,
պատմաբան:
Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969):
Ծնվ. 06.05.1929թ., Երևան:
Մահ. 20.06.1985թ., Մոսկվա, թաղված է Երևանում:
Ա.Ջ. Կիրակոսյանի հայրը:
Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1951):
1966-69-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ,
1969-75-ին՝ ՀԿԿ կենտկոմի գիտության և ուս. հաստատությունների բաժնի վարիչ,
1975-85-ին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար:
Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, հայ ազգ-ազատագրական շարժման խնդիրներին («Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», 1965, «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը», հ. 1-2,1978-80, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», հ. 1-2, 1982-83, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1985):
Կազմել և խմբագրել է (Ռ. Սահակյանի հետ) «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» (1972) ժող., որտեղ ամփոփված են Հայկական հարցին վերաբերող կարևորագույն փաստաթղթերը:
Երկեր.
Западная Армения в годы первой мировой войны, Е„ 1971;
Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX века), Е., 1981;
А. К. Дживелегов и его историческо-публицистическое наследие, Е., 1986.
Գրակ.
Բալայան Ձ., Կյանք մահից հետո, Ե., 1999:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |