ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երաժիշտ
Բնակավայրը` ԱՄՆ
Հղումներ` en.wikipedia.org

ՀԱՄԱՌՈՏ
Երաժշտագետ, ձայնագրող:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվել է 1919թ., Արմավիր, Հյուսիսային Կովկաս (ՌԴ):

ԸՆՏԱՆԻՔԸ
Իսկական անունը Գևորգ է:
Ավագ եղբայրը` Արամ Ավագյանը (1926–1987)լուսանկարիչ և կինոարդյունաբերող էր:
Կինը` ջութակահարուհի Անահիտ Աճեմյանն է:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1941-ին ավարտել է Յեյլի համալսարանը ստանալով արվեստի բակալավրի աստիճան:

ՎԱՍՏԱԿՆԵՐԸ
Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը:

1951-58 թթ, եղել է «Ուորեն բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը:

Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ:
Թողարկել է աշխարհում ԱՌԱՋԻՆ LP ձայնապնակները և կենդանի (Live) ձայնագրությունը (Բեննի Գուդմենի 1938թ-ին "Քարնեգի Հոլ" համերգասրահում տված մենահամերգը):

Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները:

1939-ին Չիքագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը:

1939-ին Նյու Յորքում հիմնել է «Ավագյան Քո» ֆիրման, որի նախագահն է ցայսօր:
Ֆիրման ունի մասնաճյուղեր Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում:

Մասնակցել է «Գիշերային աղջիկներ», «Ստրավինսկի», «Ամառային օրվա ջազ» և այլ շարժանկարների:

1962 թ-ին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում, որը մեծ հաջողություն է ունեցել:

Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից:

ԿՅԱՆՔԸ
1923-ից ապրել է ԱՄՆ-ում:
1998-ին այցելել է Հայաստան:

ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Արժանացել է Գրեմմի մրցանակի:

1957-ին դարձել է ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի նախագահության անդամ:

2011 – Added to the ASCAP Jazz Wall of Fame as a Living Legend Giant of Jazz
2010 – National Endowments for the Arts AB Spellman Jazz Advocacy Award. The nations highest honor in Jazz for his work as a Producer, Manager, Critic, Jazz Historian and Educator.
2009 – The Trustees Lifetime Achievement Award (Grammy) from the National Association of Recording Arts and Sciences for contributions to the music industry worldwide.
2008 – France awarded the rank of Commandeur des Arts et Lettres in recognition of his significant contributions to the arts
2006 – Europe’s prestigious jazz award, the Django d’Or
2000 – A Lifetime Achievement award from Down Beat Magazine
1990 – The former Soviet Union’s highest decoration, the Order of Lenin
1984 – Knighthood from the Knights of Malta.

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Տպագրել է բազմաթիվ երաժշտագիտական հոդվածներ մամուլում:
Ուոլթեր Չափի հետ գրել է «Ռոք երաժշտության ձայնապնակային գրառում» գիրքը:

Interview: George Avakian (Part 1)
Interview: George Avakian (Part 2)
Ձայնապնակի հայրը և սկավառակի պապը. Ջորջ Ավագյան

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5098
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132102787265301149_456px-George_Avakian_(Gottlieb_00371).jpg

    Երաժշտագետ, ձայնագրող

    ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ
  • ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132103513181281371_Copyof21pageGeorge_arm.jpg

    Երաժշտագետ, ձայնագրող

    ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ
  • ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132103891422116900_page21FP.jpg

    Երաժշտագետ, ձայնագրող

    ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ
  • ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13210388692249013_Copy(2)of21pageGeorge_arm.jpg

    Երաժշտագետ, ձայնագրող

    ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott