ՋՈՐՋ ՉԻԼԻՆԳԱՐ - Գևորգ Չիլինգարյան
Նավթագետ:
Իսկական անունը` Գևորգ Չիլինգարյան:
Ծնվել է Թիֆլիսում:
Մանկությունն անցել է Իրանում:
Ուսանել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն:
Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է շայի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով:
Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում:
Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար:
Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը:
Հայտնաբերել է խոշոր նավթահանքեր տարբեր երկրներում:
Հրատարակել է մի շարք աշխատություններ:
Մի շարք երկրների (նաև Ռուսաստանի) Գիտությունների Ակադեմիաների անդամ է:
1980 և 1993 թթ. եղել է Հայաստանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |