RAZMIK ABRAHAMYAN ARSHALUYSI / ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ
Մանկաբարձ-գինեկոլոգ։
Ծնվ.` 24.8.1943թ., գ. Սուլդա (Վրաստանի Ախալքալաքի շրջան):
Բժշկ. գիտ. դ-ր, պրոֆ. (1992)։
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2000)։
ՀՀ-ում պերինատոլոգիայի հիմնադիրը։
Ավարտել է ԵԲԻ (1967)։
1975-88-ին` Հանրապետ. կլինիկ. հիվանդանոցի վիրաբուժ. գինեկոլոգիայի բաժանմունքի,
1990-92-ին` ԵԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի N: 2 ամբիոնի վարիչ,
1993-ից` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտ. կենտրոնի հիմնադիր-տնօրեն։
Ա. ՀՀ-ում հիմնել Է փորձանոթային բեղմնավորման և գինեկոլոգ. ընդերադիտման կենտրոններ, պրենատալ ախտորոշման լաբորատորիա, գինեկոլոգ. ընդերադիտ. վիրաբուժությունը։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում կանանց վերարտադրող, առողջության, մոր և պտղի բժշկության, գինեկոլոգ, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերին, գենոֆոնդի առողջացմանը, ծնելիության, բնական աճի ավելացմանը։
Հեղինակ է մենագրությունների, դասագրքերի, ուսումնամեթոդ. ձեռնարկների։
ՀՀ մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ընկերակցության նախագահ (1998),
ՀՀ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ (1995-98),
կանանց վերարտադրող. առողջության ազգ. ծրագրի գործադիր-տնօրեն (1996)։
Վրաստանի բժշկ. և սոցիալ. (1997), Տեղեկատվայնացման միջազգ. ակադ-ների, Միջազգ. ակադեմ. ընկերության անդամ։
ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (2000),
«Եվրամիության XXI դար» նախագծի «Մալթայան խաչ XXI դարի առաջնորդ» շքանշան (2002),
ՀՀ նախագահի մրց. (2004)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |