ՌԱՖԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱՐԱՄԻ
Մաթեմատիկոս:
Ծնվ. 29.03.1923թ., Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի):
Մահ. 22.03.1988թ., Երևան:
Ֆիզմաթ գիտ. դ-ր (1962), պրոֆ. (1964), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1986, թղթ. Անդամ` 1965-ից): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ:
Ավարտել է ԵՊՀ (1945):
1963-78-ին` ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժնի,
1977-ից` ԵՊՀ դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ,
1978-ից` նաև մեխմաթ ֆակուլտետի դեկան:
Աշխատությունները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը և ֆունկցիոնալ անալիզին:
Հետազոտել է ոչ ստացիոնար եզրային խնդիրների լուծելիությունը Սոբոլևի տիպի մասնական ածանցյալներով հավասարումների համակարգերի համար:
Ռաֆայել Ալեքսանդրյանի առաջադրած եղանակը հնարավորություն է տվել ստեղծելու լարի տատանման հավասարման համար Դիրիխլեի խնդրի սպառիչ տեսությունը:
Ռաֆայել Ալեքսանդրյանը նոր ուղղություն է հիմնել դիֆերենցիալ օպերատորների սպեկտրային տեսության ասպարեզում, առաջ քաշել նաև ընդհանրացրած սեփական ֆունկցիայի գաղափարը:
Ռաֆայել Ալեքսանդրյանը մշակումները հիմք են դարձել հիլբերտյան տարածություններում ինքնահամալուծ օպերատորների սպեկտրային տեսության ասպարեզում մի շարք ընդհանուր բնույթի արդյունքներ ստանալու համար:
Համահեղինակ է «Ընդհանուր տոպոլոգիա» (ռուս., 1979) ուս. ձեռնարկի:
Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1986):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |