ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ճարտարապետ
Բնակավայրը` Հայաստան

Ճարտարապետ:
Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947):
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961),
վաստակավոր ճարտարապետ (1968),
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

Ծնվ. 17.09.1908թ., Թիֆլիս:
Մահ. 08.09.1973թ., Երևան:

Ա.Ռ. և Վ.Ռ. Իսրայելյանների հայրը:

Սովորել է Թիֆլիսի գեղարվեստական ակադեմիայում (1926-28),
ավարտել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1934):

1936-ից աշխատել է Երևանի նախագծային հիմնարկներում,
1951-73-ին՝ Հայարդ նախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար:
1941-63-ին՝ ԵՊԻ դասախոս:

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ-ը նախագծել է 100-ից ավելի կառույցներ՝ զարգացման նոր բնագծեր դուրս բերելով Ա. Թամանյանի հիմնադրած հայկական ճարտարապետության ազգային դպրոցը:

1938-ին Գ.Բ. Քոչարի հետ սկսել և 1945-63-ին ավարտել է «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքի շինարարությունը, որը ամբողջացրել ու լրացրել է Հրազդանի կիրճը զարդարող ջրանցույցով (1949-50):

Հաղթանակի մոնումենտով (1950, քանդ.՝ Ս. Մերկուրով, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1951, «Մայր Հայաստան» արձանը, 1967, քանդ.՝ Ա. Հարությունյան)ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆը սկզբնավորել է իր ժողովրդի հերոսական ոգին մարմնավորող հուշարձանները՝ Սարդարապատի հուշահամալիրը (1968, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան և ուր.)՝ պայքարի կոչող զանգաշտարակով, քարե 2 հսկայական թևավոր ցուլերով, «Հաղթանակ» և «Վերածնունդ» թեմատիկ պատկերաքանդակներով Հաղթանակի պատով, հզոր մարտիկների պես շարված 5 խոշոր քարե արծիվներով, «Վարդավառ» սեղանատնով (1970), արլ-ում՝ հայ ազգագր. մշակույթի ՀԱՊԹ-ի «հազարաշեն» քարե գմբեթներով շենքով (1974-77, հետմահու՝ 1981-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց.), 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի (1965, Էջմիածին, Մայր տաճարի բակ), Հաճնի հերոս, պաշտպանության (1974, Նոր Հաճն), Մուսա լեռան հերոսամարտի (1976, Մուսալեռ ավան) հուշարձանները, Ապարանի հուշակոթողը («Վերածնունդ», 1979):

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆի նախագծերով կառուցվել են բնակելի տևեր Երևաևի Բագրատունյաց (1954) և Մաշտոցի (1956) պողոտաներում, Երևաևի «Արագիլ» (1960), Հրազդանի «Ծովինար» (1960), Վանաձորի «Կարս» (1965) ռեստորանները, պատմ. հուշարձանների ուղենշան-կոթողևեր՝ «Զվարթնոց» (1957, քանդ.՝ Ե. Քոչար), «Գեղարդ» (1958, քանդ.՝ Ա. Հարությունյան), Ամենայն հայոց կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը Բյուրականում (1971), Երևանի հս. և հվ. մուտքերը (1964-66, քանդ.՝ Ա. Հարությունյան), մի շարք աղբյուր-հուշարձաններ (1943-72), «Չարեևցի կամարը» (1957) Գառնիի ճանապարհին:

Նախագծել է Երևանի Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցումը (ավարտվել է 1976-ին): Լույս է տեսել ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆի «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» (1982) գիրքը:

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆի գործերին հատուկ են կոմպոզիցիոն բազմազանությունը, ձևերի և մանրամասերի գեղարվեստական մշակումը, բարձր ճաշակը և նորարարական շունչը:

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1947, 1-ին մրց.), խորհրդային ճարտարապետության նվաճումների 1976-80-ի համամիութենական ստուգատեսների դափնեկիր:

Գրակ.
Ռւսֆայել հսրայելյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 1.981:
Бабаян Л., Яралов Ю., Рафаел Исраелян, М., 1986.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5786
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134786854251349581_rafael_israelyan.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134786854258308454_rafael_israelyan1.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134786854267762611_rafael_israelyan2.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134786854287418022_rafael_israelyan3.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134786854239187962_rafael_israelyan4.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13478685428395740_rafael_israelyan6.jpg

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
  • ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137861550248154068_rafaelisraelyan.png

    Ճարտարապետ: Ճարտարապետական գիտությունների թեկնածու (1952), դոցենտ (1947): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1970):

    ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott