ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆ ԻՎԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Օգաչու
Բնակավայրը` Ադրբեջան

Փորձարկող-օդաչու,
Խորհրդային Միության հերոս (15.05.1975):
ԽՍՀՄ վաստ. փորձարկող օդաչու (1961):

Նույն ինքը՝ ՌԱՖԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՀՈՎՆԱՆԻ

Ծնվ. 05.05.1909թ., Բաքու:
Մահ. 12.10.1984թ., Մոսկվա:

Ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (1932), Բատայսկի (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի դպրոցը (1939):

Աշխատել է Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի վարչությունում:
1941-ի ապրիլից՝ ավիաջոկատի (հիմնականում կատարել է գիշերային թռիչքներ) հրամանատար:

Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին կատարել է 33 մարտական թռիչք դեպի գրավված Ուկրաինա, Բելոռուսիա:
1942-ի հունվարին Կրիվոյ Ռոգի (Ուկրաինա) շրջանում սառցակալած ինքնաթիռը վայր է ընկել, և ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆը հայտնվել է գերության մեջ, սակայն նրան հաջողվել է փախչել գերմանական ճամբարից և միանալ պարտիզաններին:
1944-ին նշանակվել է հեռավոր գործողության ավիացիայի ավիատրանսպորտային գնդի հրամանատար: Կատարել է 110 մարտական թռիչք:
1947-ից՝ փորձարկող օդաչու (Տու-4-ի),
1953-ից՝ գլխավոր փորձարկող օդաչու (գլխ. կոնստրուկտոր Մ. Միլի ՀԿԲ-ում):
Փորձարկել է Մի-1, Մի-2, Մի-4, Մի-6, Մի-8, Մի-10 ուղղաթիռները:

Գրակ.
Книга о героях, Е., 1985.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3216
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆ ԻՎԱՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137611434541013820_Kaprelyan_Rafel-1.jpg

    Փորձարկող-օդաչու, Խորհրդային Միության հերոս (15.05.1975): ԽՍՀՄ վաստ. փորձարկող օդաչու (1961):

    ՌԱՖԱՅԵԼ ԿԱՊՐԵԼՅԱՆ ԻՎԱՆԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott