ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍԻ
Ռադիոֆիզիկոս:
Տեխ. գիտ. դ-ր (1975), պրոֆ. (1978),
ՀՀ ԳԱԱ ակադ. (1996, թղթ. անդամ՝ 1986-ից):
Ծնվ. 26.01.1924թ․, ք. Արմավիր (ՌԴ Կրասնոդարի երկրամաս)։
Ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխ. ինստ-ը (1951):
1958-ին կազմակերպել և մինչև 1969-ը ղեկավարել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը,
1963-90-ին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզ. հետազոտությունների ինստ-ի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի,
1975-90-ին՝ միաժամանակ՛ ՀՊՃՀ ռադիոկապի ամբիոնի վարիչ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-90):
1989-ի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում:
1990-ի փետր-հուլիսին՝ ՀՀ ԳԽ փոխնախագահ,
ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ (1990-95),
1991-ից՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտ. կենտրոնի հիմնադիր-տնօրեն:
ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում:
Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը:
Հեղինակ է ուս. ձեռնարկների:
Եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր (1989-95):
Երկեր.
Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաների տեսություն, Ե., 1987:
Հաշվետու եմ..., Ե., 2003:
Гетеродинный прием и его применение, "Итоги науки. Радиотехника", т. 33, М., 1984;
Оптические системы передачи информации по атмосферному каналу, М., 1985 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |