REYMOND DAMADYAN VAHRAMI / ՌԵՅՄՈՆԴ ԴԱՄԱԴՅԱՆ ՎԱՀՐԱՄԻ
ՀԱՄԱՌՈՏ
Կենսաքիմիկոս, բժիշկ-քաղցկեղագետ:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծնվել է 1936թ., Նյու Յորք:
ԸՆՏԱՆԻՔԸ
Վահրամ Դամադյանի որդին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
8 տարեկանից հաճախել է Ջուլիարդի երաժշտական դպրոց` ջութակի բաժին:
1951-ին ընդունվել է քոլեջ, ստացել մաթեմատիկոսի դիպլոմ:
Ստացել է նաև բժշկական կրթություն, արժանացել պատվավոր դոկտորի աստիճանի:
Այնուհետև ուսանել է Հարվարդի համալսարանի կենսաքիմիայի բաժնում:
ԳԻՏ. ԱՍՏԻՃԱՆԸ
Նյութեր չկան:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
1973-ին գիտության մեջ ներդրել է քաղցկեղը ախտորոշող էլեկտրասարք, որի վրա աշխատել է 10 տարուց ավելի:
Այն համարվում է ժամանակակից Եռաչափ Համակարգչային Տոմոգրաֆիայի նախատիպը:
1978թ. հիմնել է MRI սարքեր արտադրող` FONAR ընկերությունը:
Էդուարդ Էդելսոնի կարծիքով, եթե Դամադյանն իրագործի իր մտահղացածի կեսն անգամ, ապա այն մեծ հեղաշրջում կլինի քաղցկեղաբուժության գործում:
ԿՅԱՆՔԸ
Սկզբնապես դասավանդել է Ուաշինգթոնի համալսարանի Սենթ Լուիս բժշկական դպրոցում:
1967-ից Նյու Յորքի համալսարանում դասավանդել է օրգանական քիմիա:
ՀՈՒՇԱԳՐԵՐ, ԱՆՁՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ
Նյութեր չկան:
ԳԻՏ. ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
1988թ.- ԱՄՆ Ազգային մեդալ` տեխնոլոգիաների ասպարեզում:
Չնայած այն հանգամանքին, որ Նոբելյան մրցանակաբաշխության կանոնադրությունը թույլատրում է մրցանակը հանձնել գյուտի միանգամից մի քանի համահեղինակներին, 2003թ-ին բժշկության ոլորտում կատարված հայտնագործութունների համար Նոբելյան մրցանակը բաժին հասավ անգլիացի գիտնականներ Փիթեր Մենսֆիլդին և Փոլ Լոթերբուրին` «Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հայտնագործության համար»` այդպիսով անտեսելով մեծ գիտնական Դամադյանի վաստակները:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
How I Did It: Raymond Damadian
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՌԵՅՄՈՆ ԴԱՄԱԴՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=132155004588072856_Raymond_V._Damadian.jpgԿենսաքիմիկոս, բժիշկ-քաղցկեղագետ
-
ՌԵՅՄՈՆ ԴԱՄԱԴՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=132155004544481074_ics-45.jpgԿենսաքիմիկոս, բժիշկ-քաղցկեղագետ
-
ՌԵՅՄՈՆ ԴԱՄԱԴՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=13215500455838153_ics-44.jpgԿենսաքիմիկոս, բժիշկ-քաղցկեղագետ
-
ՌԵՅՄՈՆ ԴԱՄԱԴՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=132155004564074740_ics-42.jpgԿենսաքիմիկոս, բժիշկ-քաղցկեղագետ