ROBERT CHEPCHEPYAN AVETISI / ՌՈԲԵՐՏ ՃԵՊՃԵՊՅԱՆ ԱՎԵՏԻՍԻ
Ծնվ. 02(15).08.1909թ., Այնթապ:
Մահ. 2000թ., Հալեպ:
Ակնաբույժ, հաս. գործիչ, հրատարակիչ:
Բժշկ. գիտ. թեկնածու (1970, Երևան):
Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկ. ֆակուլտետը (1934):
1948-ին Հալեպում հիմնել է Ճեպեճյան ակնաբուժարանը (1971-ից՝ Մերձավոր Արևելքի աչքի հիվանդությունների գիտ. կենտրոն):
1939-ին Սիրիայի հս. շրջաններում առաջինն է ուսումնասիրել տրախոման, մշակել բուժման եղանակ:
1947-ին կատարել է աչքի եղջերապատվաստման վիրահատություն:
1948-ին հիմնել է Աչազրկության կանխարգելման սիրիական ընկերությունը, որի նախաձեռնությամբ 1955-ին Հալեպում բացվել է կույրերի առաջին դպրոցը:
1955-ին Զարեհ Գաբլանի հետ հիմնել է «Մարտիրոս Սարյան» նկարչ. ակադ-ը:
ՌՈԲԵՐՏ ՃԵՊՃԵՊՅԱՆի նախաձեռնությամբ ՀՀ են տեղափոխվել նկարիչներ Արմիսի և Ժ. Օրապահի որոշ գործեր, բազմաթիվ ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայկական ժանյակների հավաքածու ևն:
1968-70-ին ղեկավարել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը,
1968-ին ստեղծել ՀԲԸՄ «Մատենագիտական հանձնախումբ»:
Հրատարակել է ցեղասպանությանը և փախստականներին նվիրված նյութեր, ալբոմներ:
Զբաղվում է նաև նկարչությամբ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ:
Ֆրանսիայի (1948-ից), Սիրիայի (1965-ից, 1975-77-ին' նախագահ) ակնաբուժ. ընկերությունների անդամ, ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության պատվ. անդամ (1979-ից), ԱՀԿ Սիրիայի ներկայացուցիչ (1956-ից):
ՀՀ ԳԱԱ Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալ:
Երկեր.
Ինքնակենսագրութիւն, յուշեր եւ գործունեութիւններ, Հալեպ, 1999:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |