ՌՈՋԵՐ ՕՀԱՆԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄԻ

Ակնաբան, միկրովիրաբույժ:
Բժշկագիտության դ-ր (1966):
Ծնվ. 22.04.1940թ., Բոստոն (ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգ):
Ավարտել է Վերմոնտի (Բեռլինգտոն) համալսարանի բժշկական ֆակուլտետը (1966):
1970-73- ին կատարելագործվել է Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում, Բոստոնի աչքի և ականջի հիվանդանոցում:
1982-ից աշխատում է Կալիֆոռնիայի համալսարանի (Ըրվայն),
1987-ից՝ Սաութ Օրընջ Քաունթիի ակնաբուժական կենտրոններում:
Աշխատանքները վերաբերում են աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակների մշակմանն ու կատարելագործմանը:
ՌՈՋԵՐ ՕՀԱՆԵՍՅԱՆը 1992-ին ԱՄՆ-ում հիմնել է «Հայկական ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է ձեռքբերովի կուրության կանխարգելումը ՀՀ-ում:
ՌՈՋԵՐ ՕՀԱՆԵՍՅԱՆի նախաձեռնությամբ ՀԱՆ-ը Հայաստանին տրամադրել է ակնաբուժական սարքավորումներ և բուժպարագաներ, ֆինանսավորել հայ ակնաբույժների վերապատրաստումը ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, ակնաբանական կենտրոններում հիմնադրել և կահավորել է մասնագիտացված բաժանմունքներ, իրականացրել բժշկական 28 առաքելություն՝ ԱՍՆ-ից Հայաստան:
2003-ին ՀԱՆ-ը սկսել է իր յոթնամյա «Լույս հայի աչքերին» ծրագիրը:
Սկսած 2004-ից՝ ՀԱՆ-ը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով իրականացնում է «Առաջնային և ակնաբուժական ծառայությունների դաշինք» եռամյա ծրագիրը:
Համահեղինակ է աչքի հիվանդությունների ուսումնամեթոդական ձեռնարկների (հայ., ռուս., անգլ.):
Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆ. (1991),
Ամերիկայի վիրաբուժների ակադեմիայի, Վիրաբույժների խորհրդի, Հայ-ամերիկյան բժշկ. միության և մի շարք այլ բժշկական ընկերությունների անդամ:
Տարվա բարեգործ (Կալիֆոռնիա, 2002),
ԱՄՆ-ի էլիս կղզու շքանշան (2004):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


